Ցանկանում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել․Փաշինյան Zarkerak - Ցանկանում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել․Փաշինյան
Zarkerak Zarkerak - Ցանկանում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել․Փաշինյան
Ցանկանում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել․Փաշինյան

Ցանկանում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել․Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի հետ գործակցության Հայաստանի պատկերացումը ռազմավարական է, և Երևանը ցանկանում է Իրանի տարածքով լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել, ինչի համատեքստում շատ կարևոր է TRIPP նախագծի իրագործումը։ 

Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ ընթացող գործընթացների հետևանքով ստեղծված կամ հնարավոր տնտեսական ու լոգիստիկ ճգնաժամային սցենարներին ու հնարավոր այլ ալընտրանքային ուղիների որոնմանը։

Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանն արդեն արտահայտել է Իրանի շուրջ զարգացումների վերաբերյալ նախորդող շրջանում տեղի ունեցած իրադարձությունների առումով։

«Գոհունակությամբ ենք արձանագրում, որ մեր երկու բարեկամ երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները, կարծես թե, առաջընթացի դինամիկա են ցույց տալիս։ Մենք այլընտրանքներ, ընդհանուր առմամբ, ձևավորում ենք, բայց Իրանի հետ գործակցության մեր պատկերացումը ռազմավարական է, և մենք ուզում ենք Իրանի տարածքով մեր լոգիստիկ շղթաները, հնարավորությունները ընդլայնել, և նաև այս առումով է շատ կարևոր է TRIPP նախագծի իրագործումը, որովհետև դրա արդյունքում մենք երկաթուղային կապ կստանանք Իրանի հետ, որի պարագայում ապրանքների ներկրումը Հայաստան և Հայաստանից ապրանքների արտահանումն էականորեն կհեշտանա»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

Վարչապետը տվյալ հարցի համատեքստում նաև շեշտեց, որ նախորդող շրջանում արդեն առկա էր նոր կապուղի՝ Կենտրոնական Ասիայով Չինաստանի հետ երկաթուղային կապը՝ Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով։

«Ենթադրում եմ, որ գործարարները բոլոր այն դեպքերում, երբ կտեսնեն, որ Իրանի տարածքով ապրանքներ բերելու խնդիր կա, այդ ուղղությամբ կբերեն»,-ասաց վարչապետը։

Փաշինյանը շեշտեց, որ այս հարցերով Հայաստանի կառավարությունը զբաղվում է դեռևս նախորդ տարվանից, երբ տարածաշրջանում լարվածություն է նկատվել։

«Մենք վստահ ենք, որ ապրանքների դեֆիցիտ մենք չենք ունենա։ Գնաճն ուրիշ խնդիր է, որովհետև եթե ծագման կետում այդ ապրանքի գինն աճում է, ապա դրա վրա մեր ազդեցության հնարավորությունները սահմանափակ են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ մատակարարումների առումով այլընտրանքները կան, բայց համոզմունք արտահայտեց, որ առաջիկայում  իրադրության կարգավորման համատեքստում տեղի կունենա TRIPP նախագծի իրագործումը, որի արդյունքում կձևավորվի Իրան-Հայաստան և Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային կապ։

 

18 Ապրիլ, 2026 12:51
Վեր