Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 18-ի Կառավարության նիստում Երևանի համար կարևոր հարցեր են քննարկվելու։
«Բարի լույս, սիրելի երևանցիներ
Այսօր իրադարձություններով հագեցած աշխատանքային շաբաթ օր է։
Կառավարության նիստում քննարկվելու են երկու կարևոր հարցեր․
առաջինը՝ Բաբաջանյան-Աշտարակի խճուղու՝ Հյուսիս-Հարավ մայրուղու անավարտ հատվածը,
երկրորդը՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փաթեթը, որը նպատակ ունի լուծումներ տալ վերջին 30 տարիների ընթացքում կուտակված այն խնդիրներին, որոնք մինչ այժմ օրենսդրական կարգավորում չեն ունեցել։
Եվ ցանկանում եմ բոլորիդ հրավիրել այսօր ժամը 15:00-ին Դավիթ Անհաղթի այգի՝ ծառատունկի։
Սիրով կսպասեմ բոլորիդ»,- սոցցանցում հրապարակած տեսանյութին կից գրել է Ավինյանը։


