Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք, նույնիսկ, սպասում էինք. վարչապետ Zarkerak - Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք, նույնիսկ, սպասում էինք. վարչապետ
Zarkerak Zarkerak - Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք, նույնիսկ, սպասում էինք. վարչապետ
Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք, նույնիսկ, սպասում էինք. վարչապետ

Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք, նույնիսկ, սպասում էինք. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում և մարզերում քաղաքացիների հետ շփումների ընթացքում արձանագրել է, որ նրանք խաղաղությունն ավելի շատ են զգում, քան Կառավարությունն ակնկալում էր:

Այս մասին վարչապետը նշեց Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ընթացքում:

«Խաղաղությունը քաղաքացին առաջին հերթին զգում է հոգեբանորեն և հոգեպես, որովհետև հանդարտություն կա երկրում: Այն նյարդը, այն լարվածությունը, լիցքը, որ միշտ զգացել էինք, դրանց փոխարեն ներկա ժամանակներում մենք հանդարտություն ենք զգում, և ես կարծում եմ, որ քաղաքացիները նաև ինտուիտիվ հասկանում են, որ առողջապահության ապահովագրության համակարգը, կենսաթոշակների ավելացումը և այլն, ոչ ուղղակի, բայց անուղղակիորեն կապված են նաև խաղաղության հետ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ եթե խաղաղության նկատմամբ չկա վստահություն, և Կառավարությունը սպասում է էսկալացիոն նոր զարգացումների, միանգամից այդքան շատ միջոցներ չի հատկացնի սոցիալական ուղղություններին:  

«Խաղաղությունն է տվել հնարավորություն տնտեսական աճի: Քաղաքացիները խաղաղությունն ավելի շատ են զգում, քան մենք, նույնիսկ, սպասում էինք»,- նշեց Փաշինյանը:

 

16 Ապրիլ, 2026 10:45
Վեր