Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Zarkerak - Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն
Zarkerak Zarkerak - Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն
Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն

Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ։ Այս մասին հիշեցնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և դրան հարող մի շարք ճանապարհահատվածներ սահմանափակված են։

Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ երթևեկությունը սահմանափակված է՝

  • Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
  • Սախարովի հրապարակից,
  • Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
  • Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
  • Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին շրջանցել նշված ճանապարհահատվածները»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

21 Սեպտեմբեր, 2026 10:55
Վեր