ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ Zarkerak - ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
Zarkerak Zarkerak - ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ
ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգներն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ։ Այս մասին նշված է Հայաստանի անկախության հռչակման 35-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ պետական քարտուղարության պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին տոնում է ձեր անկախության վերականգնման 35-ամյակը և անդրադառնում այն առաջընթացին, որը ձեր երկիրն արձանագրել է դեպի ավելի խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավարական ապագա։

Նախորդ տարվա ընթացքում միասին գրանցած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե ինչի կարելի է հասնել, երբ աշխատում ենք խաղաղության և բարեկեցության ընդհանուր տեսլականի ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք առաջ մղել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»» (TRIPP) նախաձեռնությունը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և նպաստել Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը»,- նշված է ուղերձում։

Մարկո Ռուբիոն նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ։

 

21 Սեպտեմբեր, 2026 12:54
Վեր