Հանդիպել են աշխարհի առաջատար տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջին ու ՀՀ վարչապետը Zarkerak - Հանդիպել են աշխարհի առաջատար տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջին ու ՀՀ վարչապետը
Zarkerak Zarkerak - Հանդիպել են աշխարհի առաջատար տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջին ու ՀՀ վարչապետը
Հանդիպել են աշխարհի առաջատար տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջին ու ՀՀ վարչապետը

Հանդիպել են աշխարհի առաջատար տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջին ու ՀՀ վարչապետը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից՝ Աբհիջիթ Բաներջիին։

Վարչապետը ողջունել է պարոն Բաներջիի այցը Հայաստան և կարևորել համագործակցությունը քաղաքականությունների մշակման, ծրագրերի ազդեցությունների գնահատման և այլ ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն իրականացնում է մեծածավալ բարեփոխումներ, որոնք ներառում են բոլոր ոլորտները։ Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ Կառավարության տարբեր մարմինների, Կենտրոնական բանկի և Աբհիջիթ Բաներջիի միջև ակտիվ երկխոսության և փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

782.jpg (562 KB)

Աբհիջիթ Բաներջին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցությունը հայաստանյան գործընկերների հետ՝ բարեփոխումներն առավել արդյունավետ առաջ մղելու նպատակով։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ։

783.jpg (650 KB)

21 Սեպտեմբեր, 2026 13:38
Վեր