Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ Zarkerak - Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ
Zarkerak Zarkerak - Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ
Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 20-ին ժամը 21։59-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և Ոստիկանության օպերատիվ խմբեր։

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է:

Միկրոավտոբուսի վարորդն ու բոլոր ուղևորները մարզային բժշկական կենտրոնում անցնում են անհրաժեշտ հետազոտություններ: Նախնական գնահատականով՝ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար:

 

21 Սեպտեմբեր, 2026 13:00
Վեր