Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան Zarkerak - Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան
Zarkerak Zarkerak - Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան
Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք. Տիգրան Ավինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական տեսաուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ, 35 տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ընտրեց անկախությունը, և այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք շատ լուսավոր և շատ դժվարին օրեր։ Բայց կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ հասկացել ենք՝ պետությունը տրված բան չէ։ Պետությունը պետք է ամրացնել, զարգացնել և կայացնել մեր ամենօրյա աշխատանքով։

Անկախությունը մեզ տվեց մեր երկրում ապրելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք, և այս իրավունքը մենք պետք է փոխանցենք մեր զավակներին՝ մեր ամենօրյա աշխատանքով պահպանելով մեր անկախությունը և ամրացնելով մեր պետությունը։

Փա՜ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ուղերձում ասել է Ավինյանը։

 

21 Սեպտեմբեր, 2026 14:55
Վեր