Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԲԱԳՐԱՏ ԱՇՈՏՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ» ԱՁ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Արագածոտնի մարզ, ք․ Ապարան, Բաղրամյան 93/97)։
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանում բենզինի վաճառքը՝ մինչև խախտումների վերացումը։
Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և վերացնել խախտումները։
Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։


