ՀՀ պետական բյուջեն ՀՀ առկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է. վարչապետ Zarkerak - ՀՀ պետական բյուջեն ՀՀ առկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է. վարչապետ
Zarkerak Zarkerak - ՀՀ պետական բյուջեն ՀՀ առկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է. վարչապետ
ՀՀ պետական բյուջեն ՀՀ առկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է. վարչապետ

ՀՀ պետական բյուջեն ՀՀ առկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Ըստ էության ՀՀ բոլոր քաղաքացիներն են հարկ վճարող, այդպիսի քաղաքացի չկա, որ հարկ վճարող չէ: Եթե քաղաքացին օրինակ խանութից գնում է իր, որի արժեքը 100 դրամ է, այդ գնի մեջ  20 տոկոսը ավելացված հարկի արժեքն է և այսպես թե այնպես քաղաքացին վճարում է այդ հարկը»,-կառավարության նիստում ասել Է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ապրաքների գնի մեջ 90 և ավել տոկոսը, եթե ոչ 95 և ավելին արդեն ներառում են արժեքի հարկը և խնդիրը այն չէ, որ քաղաքացին վճարում է թե ոչ, խնդիրը այն է՝ այդ հարկը կհասնի այն հասցեով, որում նախատեսված է, իսկ հացեն ՀՀ պետական բյուջեն է․ «ՀՀ պետական բյուջեն ՀՀ առկա բոլոր խնդիրների լուծման գործիքն է։ Եթե հանրապետությունում կա  որևէ խնդիր, որը արտացոլված է ՀՀ պետական բյուջեի մեջ, ապա այդ խնդիրը լուծման ճանապարհին է, եթե այն արտացոլված չէ, ուրեմն չի լուծվելու ընդ որում և անուղղակի և ուղղակի: Հարկը պետության կարևոր ատրիբուտներից մեկն է և ուզում եմ նորից ընդգծել իմ համոզմունքը, որ  ՀՀ քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված չէ նրանից, թե այդ քաղաքացին ինչքան ծախս է անում սեփական բարեկեցության համար, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը առաջին հերթին կախված է նրանից, թե ՀՀ պետական բյուջեն և համայնքային բյուջեն ինչքան ծախս է անում քաղաքացու բարեկեցությունը ապահովելու համար»:

18 Ապրիլ, 2026 11:10
Վեր