Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ համարում եմ ոչ միայն հակապետական, այլև քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն․ Փաշինյան Zarkerak - Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ համարում եմ ոչ միայն հակապետական, այլև քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ համարում եմ ոչ միայն հակապետական, այլև քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն․ Փաշինյան
Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ համարում եմ ոչ միայն հակապետական, այլև քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն․ Փաշինյան

Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ համարում եմ ոչ միայն հակապետական, այլև քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունն առաջին հերթին կախված է նրանից, թե ՀՀ պետական և նաև համայնքային բյուջեններն ինչքան ծախս են անում այդ քաղաքացու բարեկեցությունն ապահովելու համար։ Հարկերը դեմոնիզացնելու ցանկացած փորձ համարում եմ ոչ միայն հակապետական, այլև քաղաքացիների բարեկեցության դեմ ուղղված գործողություն»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ մարդիկ աշխատում, հարկեր են վճարում, այդ գործողությունների արդյունքում գումարները կուտակվում են պետական բյուջե և բաշխվում են առողջության ապահովագրությանը, կենսաթոշակների բարձրացմանը, հետվճարին, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի աջակցության նպաստին, ուսուցիչների աշխատավարձի բարձրացմանը, զինվորականների աշխատավարձի բարձրացմանը, գիտության ֆինանսավորմանը․ «Ցանկացած բան, որը տեսնում ենք առնչվում է պետական ու համայնքային բյուջեների հետ։ Մեզնից ոչ մեկը չի կարող ինքն իր համար ճանապարհ կառուցել, իր երեխայի համար դպրոց կառուցել, իր համար ԲԿ կառուցել, անվտանգություն ապահովել և այսպես շարունակ։ Բյուջեն ոչ թե տալիս ենք ուրիշին, այլ մեր ընտանեկան ներդրումն է մեր ընդհանուր խնդիրները լուծելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ-ում արդյունք ստեղծող բոլոր քաղաքացիներին։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Կառավարության անդամներին։ 2017 թվականի համեմատությամբ 2025 թվականին ՀՀ-ի բյուջեի և հարկային եկամուտներն 130 տոկոսով աճ են արձանագրել, եթե հանենք այս տարիների ընթացքում մոտավորապես 29 տոկոս գնաճի ցուցանիշը, ուրեմն բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, սա համատեղ ջանքի արդյունք է»։

18 Ապրիլ, 2026 10:24
Վեր