Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես ասել եմ, որ քաղաքական ուժերը պատերազմի և որ նույնն է՝ նախկինների եռագլուխ կուսակցությունը գալիս մարդկանց անվանում է ժեխ, շուն ու շանգյալ, բոշա ու ասում է՝ մենք ընտրություններում հաջողություն ենք ունենալու: Նրանք դրանով մարտահրավեր են նետում ՀՀ քաղաքացիներին, իրենք պիտակավորելով իրենց պոտենցիալ ընտրողներին։ ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում իրենց քաղաքական դիրքորոշմամբ ցույց տալ, թե ով է իրականում շուն ու շանգյալն ու բոշան՝ նկատի ունենալով պատերազմի եռագլուխ կուսակցության վերնախավին»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նաև նշեց․ «Շատ անհարգալից կլինի իմ կողմից, եթե ես մտածեմ, որ ՀՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր պատրաստ են նախկինների եռագլուխ կուսակցության ներկայացուցիչների մարտահրավերը կուլ տալ և այդպիսի քաղաքական ընտրություն կատարել։ Երեք ուժերից ոչ մեկը չի հաղթահարելու խորհրդարան մտնելու անցողիկ շեմը։ Հիմա այդ մարդիկ բաց խոսում են պատերազմով Ղարաբաղը վերցնելու մասին, հասկանում եք՝ սա ինչ աղետի պոտենցիալ է ՀՀ-ի համար։ Այդ մարդկանց լսելով ես հասկանում եմ, որ մենք թոշակը չենք բարձրացրել, առողջության ապահովագրությունը չկա, որ դպրոցներ, մանկապարտեզներ չեն կառուցվում, բայց մարդիկ տեսնում են չէ։ Ոնց կարող է մարդը լկտիության, ստի, պատերազմի և իր հասցեին վիրավորանքի օգտին քվերակի»։


