Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը 2026–ին շուրջ 900 մլն դրամ կտրամադրի գյուղական տնտեսություններին՝ սուբսիդավորելով թանկացած պարարտանյութը. որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
Որպես հիմնավորում նշվում է, որ Իրանում տեղի ունեցող զարգացումների պատճառով «սեզոնին ազոտական պարարտանյութը վաճառվել է 6500–8000 դրամով, սակայն ապրիլի առաջին տասնօրյակում գինը բարձրացել է շուրջ 3000 դրամով»:
Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքի համար, ընդ որում, գյուղացիները պետք է այս ծրագրով օգտվելու համար պարարտանյութը ձեռք բերեն միայն նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված մատակարարներից։

