Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել Zarkerak - Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել
Zarkerak Zarkerak - Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել
Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել

Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից ապրիլի 16-ին միաձայնությամբ ընդունված համապարփակ բանաձևը։ Այս քվեարկությունը կարևոր հանգրվան է Բելգիայի և Հայաստանի միջև մերձեցման ամրապնդման գործում՝ միաժամանակ աջակցություն արտահայտելով Հայաստանի շարունակական ինտեգրմանը Եվրոպական միությանը։

Պատգամավոր Միշել Դը Մագդի կողմից ներկայացված բանաձևը, որը նախապես միաձայն ընդունվել էր արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ի թիվս այլնի կոչ է անում ապահովել Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացումը՝ միջազգային անվտանգության երաշխիքների առկայությամբ։ Ըստ բանաձևի՝ անվտանգ վերադարձը հնարավոր չէ առանց միջազգային գործուն մեխանիզմի։ Բանաձևով նաև պահանջվում է Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ դուրսբերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ դրանք վերադարձնելով 2021թ․ մայիսի 12-ի դրությամբ զբաղեցրած դիրքերին։ Բացի այդ, բանաձևը անդրադառնում է Բաքվում ներկայումս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների ճակատագրին, ներառյալ Արցախի քաղաքական ղեկավարությանը, որոնց կալանքը շարունակում է մնալ լուրջ մարդասիրական խնդիր։

Արձագանքելով բանաձևի ընդունմանը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նկատել է․ «Բելգիայի Ներկայացուցիչների պալատը ևս մեկ անգամ հստակ և սկզբունքային դիրքորոշում է որդեգրել։ Հայաստանի և Բելգիայի միջև կապերի խորացումը դրական քայլ է ապագայի համար, այնուամենայնիվ այն պետք է հիմնված լինի նաև հայ ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության վրա։ Այժմ մենք Բելգիայի կառավարությունից ակնկալում ենք ապահովել, որ այս պահանջները վերածվեն կոնկրետ դիվանագիտական գործողությունների»։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը Բելգիայի կառավարությանը և Եվրոպական միությանը կոչ է անում օգտագործել այս բանաձևը որպես հիմք՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և տարածաշրջանում արդար ու կայուն խաղաղություն ապահովելու համար։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
18 ապրիլ 2026թ.

18 Ապրիլ, 2026 11:44
Վեր