Մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից, մենք անցել ենք դժոխքի միջով և մեր ժողովրդի հետ պետք է տեր կանգնենք այդ խաղաղությանը․ Փաշինյան Zarkerak - Մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից, մենք անցել ենք դժոխքի միջով և մեր ժողովրդի հետ պետք է տեր կանգնենք այդ խաղաղությանը․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից, մենք անցել ենք դժոխքի միջով և մեր ժողովրդի հետ պետք է տեր կանգնենք այդ խաղաղությանը․ Փաշինյան
Մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից, մենք անցել ենք դժոխքի միջով և մեր ժողովրդի հետ պետք է տեր կանգնենք այդ խաղաղությանը․ Փաշինյան

Մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից, մենք անցել ենք դժոխքի միջով և մեր ժողովրդի հետ պետք է տեր կանգնենք այդ խաղաղությանը․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

 

ՔՊ 8–րդ արտահերթ համաժողովի ժամանակ այսօր կուսակցության վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է խաղաղության, Ղարաբաղյան հարցը փակված համարելու եւ ընդդիմության մասին։

«Մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից եւ Հայաստանը հասցրել ենք խաղաղ հանգրվանի։ Մենք պետք է հպարտանանք, քանի որ այս ամենը ամեն քաղաքական ուժի հասու չէ։ Մենք անցել ենք դժոխքի միջով, մենք մեր ժողովրդին առաջնորդել ենք դժոխքի միջով եւ մեր ժողովրդի հետ պետք է տեր կանգնենք այդ խաղաղությանը»,– ասել է նա։

Փաշինյանը պատմել է թիմակիցներին նաեւ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ ունեցած երկխոսությունը. «Ֆրանցիսկոս պապն ասում է, որ մենք ճանաչում են որպես նահատակ ժողովուրդ։ Ես էլ ասում եմ՝ բայց իմ ու մեր կառավարության առաքելությունը համարում եմ այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ։ Նա ասում է՝ այո, բայց մենք հայերին ճանաչում ենք որպես նահատակ ժողովուրդ, ասում եմ՝ այո ձերդ սրբություն, բայց ես իմ և մեր կառավարության առաքելությունը համարում ենք այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ։ Սրանից հետո Հռոմի պապն ասում է՝ հա բայց պատմականորեն դուք նահատակ ժողովուրդ եք, ես ասում եմ՝ այո ձեր սրբություն, բայց մենք ուզում ենք պատմության էդ ընթացքը փոխել և իմ և մեր կառավարության առաքելությունը համարում եմ այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ։

 Եվ սրանից հետո էլ է զարմանալի բան է տեղի ունենում. ինչ-որ բանավեճ է տեղի ունենում, ինքը ասում է՝ չէ դուք նահատակ ժողովուրդ եք, ես ասում եմ՝ գիտեք ինչ, չէ մենք պիտի փոխենք մեր պատմական ճակատագիրը։ Մի պահի ինքն ասում է՝ լա՞վ եք մտածել, որ էլ չեք ուզում լինել նահատակ ժողովուրդ, ես ասում եմ՝ այո լավ ենք մտածել։ Հռոմի պապը մտածումների մեջ է ընկնում, պաուզա է վերցնում ու ասում է՝ բա ինչո՞վ եք զբաղվելու: Եվ այդտեղ այո, հնչում է շատ պարզ, բայց թերևս պատմական պատասխան՝ ուղղակի ապրելու ենք, պարզապես ապրելու ենք, պարզապես պետություն ենք ստեղծելու»։

 

 

04 Ապրիլ, 2026 16:38
Վեր