ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը կնպաստի ԹՐԻՓՓ-ը. վարչապետն ընդունել է Լայթսթոունին Zarkerak - ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը կնպաստի ԹՐԻՓՓ-ը. վարչապետն ընդունել է Լայթսթոունին
Zarkerak Zarkerak - ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը կնպաստի ԹՐԻՓՓ-ը. վարչապետն ընդունել է Լայթսթոունին
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը կնպաստի ԹՐԻՓՓ-ը. վարչապետն ընդունել է Լայթսթոունին

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացմանը կնպաստի ԹՐԻՓՓ-ը. վարչապետն ընդունել է Լայթսթոունին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։

Վարչապետը կարևորել է Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական խորացումը և նշել, որ դրան էապես կնպաստի TRIPP նախագծի իրականացումը, որի գործնական փուլի մեկնարկը տրվել է այսօր։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված քայլերի իրականացման գործում ընդգծել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը։

Արյե Լայթսթոունը վարչապետ Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու և նախագահ Թրամփի հետ հանդիպման հրավերը։ Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականը նշել է, որ ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպումը նոր ազդակ կհաղորդի ՀՀ–ԱՄՆ բազմոլորտ կապերին և դրանց հետագա զարգացմանը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային գործընթացների և զարգացումների շուրջ։

23 Նոյեմբեր, 2026 15:57
Վեր