Կրկին ակտիվացել են ՆԳՆ-ի անունից զեղծարարության փորձերը. քաղաքացիները ստանում են կեղծ հաղորդագրություններ Zarkerak - Կրկին ակտիվացել են ՆԳՆ-ի անունից զեղծարարության փորձերը. քաղաքացիները ստանում են կեղծ հաղորդագրություններ
Zarkerak Zarkerak - Կրկին ակտիվացել են ՆԳՆ-ի անունից զեղծարարության փորձերը. քաղաքացիները ստանում են կեղծ հաղորդագրություններ
Կրկին ակտիվացել են ՆԳՆ-ի անունից զեղծարարության փորձերը. քաղաքացիները ստանում են կեղծ հաղորդագրություններ

Կրկին ակտիվացել են ՆԳՆ-ի անունից զեղծարարության փորձերը. քաղաքացիները ստանում են կեղծ հաղորդագրություններ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Զգուշացե՛ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ-ի անունից զեղծարարության փորձերը: Քաղաքացիները շարունակում են iMessage համակարգի միջոցով ստանալ ՀՀ ՆԳՆ-ի և Ճանապարհային ոստիկանության անունից ուղարկվող կեղծ հաղորդագրություններ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից:

«Հաղորդագրություններն ուղարկվում են հիմնականում օտարերկրյա հեռախոսահամարներից և պարունակում են պաշտոնական կայքերին նմանակող կեղծ հղումներ։

Դրանց միջոցով զեղծարարները փորձում են ձեռք բերել քաղաքացիների անձնական և բանկային տվյալները՝ ֆինանսական միջոցներ հափշտակելու նպատակով։

Կրկին հիշեցնում ենք՝ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում անհրաժեշտ է պահպանել անվտանգության հետևյալ կանոնները․

• Մի՛ բացեք նման հաղորդագրություններում առկա հղումները։

• Մի՛ տրամադրեք անձնական և բանկային տվյալներ։

• Տեղեկության իսկությունը ստուգեք միայն պետական մարմինների պաշտոնական աղբյուրներից։

• Արգելափակե՛ք ուղարկողի հեռախոսահամարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն և նշեք հաղորդագրությունը որպես անցանկալի (Spam/Junk)։

• Եթե արդեն տրամադրել եք բանկային տվյալներ, անհապաղ կապ հաստատեք ձեր բանկի հետ և տեղեկացրեք ոստիկանությանը։

Հիշե՛ք․ պետական մարմնի անունից ուղարկված հաղորդագրությունը դեռ չի նշանակում, որ այն պաշտոնական է։ Մի՛ վստահեք կասկածելի հղումներին և մի՛ փոխանցեք ձեր անձնական տվյալները»,- նշված է հաղորդագրության մեջ։

23 Նոյեմբեր, 2026 14:58
Վեր