Ժամանակակից համալսարանը պետք է լինի ոչ միայն գիտելիքի փոխանցման վայր, այլև նոր գիտելիքի ստեղծման կենտրոն․ Ժաննա Անդրեասյան​​​​​​​ Zarkerak - Ժամանակակից համալսարանը պետք է լինի ոչ միայն գիտելիքի փոխանցման վայր, այլև նոր գիտելիքի ստեղծման կենտրոն․ Ժաննա Անդրեասյան​​​​​​​
Zarkerak Zarkerak - Ժամանակակից համալսարանը պետք է լինի ոչ միայն գիտելիքի փոխանցման վայր, այլև նոր գիտելիքի ստեղծման կենտրոն․ Ժաննա Անդրեասյան​​​​​​​
Ժամանակակից համալսարանը պետք է լինի ոչ միայն գիտելիքի փոխանցման վայր, այլև նոր գիտելիքի ստեղծման կենտրոն․ Ժաննա Անդրեասյան​​​​​​​

Ժամանակակից համալսարանը պետք է լինի ոչ միայն գիտելիքի փոխանցման վայր, այլև նոր գիտելիքի ստեղծման կենտրոն․ Ժաննա Անդրեասյան​​​​​​​

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) մասնակցել է ARCS-ai հաշվարկային գիտությունների և արհեստական բանականության կենտրոնի հիմնած Հայաստանի ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության ազգային կենտրոնի (ARPI) պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը, NVIDIA ընկերության ֆիզիկական արհեստական բանականության գծով փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, ինչպես նաև ARCS-ai նախաձեռնության խորհրդի նախագահ, Բրաուն համալսարանի պրոֆեսոր Նորա Այանյանը։

«Արփի» կենտրոնը գործելու է ՀՀ կառավարության հաստատած՝ Ֆիզիկական արհեստական բանականության զարգացման յոթամյա ծրագրի շրջանակում։

Ողջունելով նախաձեռնության մեկնարկը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է դրա նշանակությունը Հայաստանում գիտության, բարձրագույն կրթության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման համար։

«Հայաստանը պետք է ոչ միայն հետևի համաշխարհային տեխնոլոգիական առաջընթացին և օգտվի դրա ձեռքբերումներից, այլև իր գիտական և մարդկային ներուժով ակտիվորեն մասնակցի այդ առաջընթացի ձևավորմանը»,- ընդգծել է նախարարը։

Ծրագիրն իրականացվելու է ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ՝ Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) նախաձեռնությամբ ստեղծված ARCS.aiկենտրոնի և Հայկական նորարարության հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է պետության, մասնավոր հատվածի, համալսարանների և միջազգային գիտական հանրության համագործակցությունը։

«Պետություն–մասնավոր հատված համագործակցության այս մոդելը կարևոր է ոչ միայն տվյալ ծրագրի, այլև Հայաստանի բարձրագույն կրթության և գիտահետազոտական համակարգի լայնածավալ վերափոխման և հասարակության զարգացման համար։ Այն նաև նպաստում է նորարարության «եռակի պարույրի» (Triple Helix) մոդելի ամրապնդմանը, որը հիմնված է գիտակրթական միջավայրի, արդյունաբերության և պետության փոխգործակցության վրա։ Ժամանակակից համալսարանը պետք է լինի ոչ միայն գիտելիքի փոխանցման վայր, այլև նոր գիտելիքի ստեղծման, գիտական հետազոտությունների իրականացման և նորարարությունների զարգացման կենտրոն»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը շեշտել է նաև ծրագրի կապը «Ակադեմիական քաղաք» նախաձեռնության հետ՝ նշելով, որ մասնակից համալսարաններում ձևավորվող կարողություններն ու ռեսուրսները հետագայում պետք է ինտեգրվեն Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերում։

«Մեր նպատակն է Հայաստանում ձևավորել այնպիսի գիտակրթական միջավայր, որտեղ տաղանդավոր երիտասարդները կկարողանան ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, իրականացնել առաջատար գիտական հետազոտություններ և իրենց մասնագիտական ապագան կառուցել Հայաստանում»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Յոթամյա ծրագրով նախատեսվում է զարգացնել գիտահետազոտական ենթակառուցվածքները, ներգրավել միջազգային փորձառությամբ գիտնականների և հետդոկտորական հետազոտողների, ինչպես նաև մասնակից երեք համալսարաններում հաջորդ ուսումնական տարվանից ներդնել բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համապատասխան կրթական ծրագրեր։

ARPI կենտրոնը հիմնադրվել է Advanced Research in Computational Sciences and Artificial Intelligence (ARCS.ai) կազմակերպության նախաձեռնությամբ։ Ծրագիրը hամատեղ մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայ գիտնականների ընկերակցության (ASOF), ARCS-ai նախաձեռնության և Հայաստանի նորարարական հիմնադրամի (AIF) կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Արհեստական բանականության նախարարության ինստիտուցիոնալ ներգրավվածությամբ և էական աջակցությամբ։

Նախաձեռնության նպատակն է տարեկան պատրաստել ոլորտում մասնագիտացած 50 ինժեներ։ Կրթական բաղադրիչի մեկնարկային տարում ծրագրում ընդգրկված է 30 ուսանող, իսկ ուսումնական գործընթացում ներգրավված է 14 դասախոս, որոնցից 8-ը հրավիրվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար համալսարաններից ու հետազոտական հաստատություններից։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև «Ֆիզիկական արհեստական բանականությունը Հայաստանում» թեմայով պանելային քննարկում, որի մասնակիցներն անդրադարձել են ոլորտի զարգացման հեռանկարներին, միջազգային համագործակցությանը և Հայաստանում մրցունակ տեխնոլոգիական լուծումներ ստեղծելու հնարավորություններին։

Ելույթներով են հանդես եկել եվրոպական Agile Robots և ամերիկյան Field AI հայտնի ռոբոտաշինական ընկերությունների ներկայացուցիչները։

 

 

23 Նոյեմբեր, 2026 15:39
Վեր