Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Խանջյան փողոցում՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության դիմաց, բախվել են «Տոյոտա», «Մերսեդես», 2 «Նիսսան» և «Կիա» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ վթարը տեղի է ունեցել նաև վրաերթ և վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ուժային կառույցի աշխատակից է, իսկ ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։

