Չենք ֆիքսել, որ այս պետությունն այլևս մերն է, մեր պետությունը մեզ համար է այդ հարկը  հավաքում․ Փաշինյան Zarkerak - Չենք ֆիքսել, որ այս պետությունն այլևս մերն է, մեր պետությունը մեզ համար է այդ հարկը  հավաքում․ Փաշինյան
Zarkerak Zarkerak - Չենք ֆիքսել, որ այս պետությունն այլևս մերն է, մեր պետությունը մեզ համար է այդ հարկը  հավաքում․ Փաշինյան
Չենք ֆիքսել, որ այս պետությունն այլևս մերն է, մեր պետությունը մեզ համար է այդ հարկը  հավաքում․ Փաշինյան

Չենք ֆիքսել, որ այս պետությունն այլևս մերն է, մեր պետությունը մեզ համար է այդ հարկը  հավաքում․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մեր պատմության մեջ սարսափելի տեսարաններ են նկարագրված հարկեր հավաքելու մասին, թե ինչպես են մեզ հայտնի կայսրությունները հարկեր հավաքել։ Մենք հարկ ասելով այս տրամաբանության մեջ ենք՝ գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն կտուր և այլն, մենք պետք է առերեսվենք սրա հետ, որովհետև ուրիշ բացատրություն չկա»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ պետության ու հարկի նկատմամբ մեր վերաբերմունքն այս պատմական հիշողության արտահայտությունն է․ «Չենք ֆիքսել, որ այս պետությունն այլևս մերն է, մեր պետությունը մեզ համար է այդ հարկը  հավաքում, որ մենք ճանապարհ ունենանք, դպրոց, մանկապարտեզ ունենանք, առողջության ապահովագրություն, թոշակ ունենանք և այդպես շարունակ։ Հարկը բոլորիս բարեկեցությունն է՝ ամենահարուստից սկսած ամենաաղքատից վերջացրած։ Ինչքան էլ հարուստ լինես, չես կարող քեզ համար առանձին Երևան-Սևան մայրուղի ունենալ, չկա նման բան։ ՀՀ-ում ամենահարուստը ՀՀ-ն է, սրանից հետո ով ասում է՝ հարուստ եմ, ուժեղ եմ, պետք է ասենք՝ դե քեզ համար ճանապարհ կառուցիր, ու ուր գնում ես միայն քո կառուցած ճանապարհով։

Հարուստն ինչ ասես իր վրա կարող է ծախսել, բայց ինքը չի կարող բարեկեցիկ կյանքով ապրի, եթե պետությունն իր գործառույթները բյուջետային ծախսերի միջոցով չիրականանցնի։ Սա պետք է կարողանանք լայնորեն տարածել»։

18 Ապրիլ, 2026 10:59
Վեր