Ֆրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովը. Հայաստանը մասնակիցների թվում էր Zarkerak - Ֆրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովը. Հայաստանը մասնակիցների թվում էր
Zarkerak Zarkerak - Ֆրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովը. Հայաստանը մասնակիցների թվում էր
Ֆրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովը. Հայաստանը մասնակիցների թվում էր

Ֆրանսիայում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովը. Հայաստանը մասնակիցների թվում էր

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 8-10-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 21-րդ համաժողովը։ Մասնակցում էին Ինտերպոլի 148 անդամ երկրների 300 պատվիրակ, Ինտերպոլի գլխավոր քարտուղարության և տարածաշրջանային բյուրոների ղեկավարներ: Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:

 

Հայաստանը ներկայացնում էր ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Հայաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը:

 

Համաժողովում ելույթ են ունեցել Ինտերպոլի գլխավոր քարտուղարը, նախագահը, Ինտերպոլի ենթավարչությունների ղեկավարներ և անդամ երկրների պատվիրակներ:

 

 

Քննարկվել են հանրության համար լուրջ սպառնալիքներ ներկայացնող հանցավորության ոլորտների դեմ պայքարին, առկա մարտահրավերներին ու անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ կազմակերպված հանցավորության, կիբեռհանցավորության, մարդկանց թրաֆիքինգի և ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված հարցեր։

 

Ներկայացվել է հանցավորության դեմ պայքարում Ինտերպոլի գործիքակազմը։ Կարևորվել են անդամ երկրների միջև համագործակցության և տեղեկատվության փոխանակման ընդլայնումը, հանցագործությունների բացահայտման գործում թվային տեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառումը, ինչպես նաև իրավապահ մարմիններում կանանց դերի բարձրացումը:

 

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Նարինե Հակոբյանը համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի նախագահի, տարբեր ենթավարչությունների ներկայացուցիչների ու մի շարք անդամ երկրների ԱԿԲ պետերի հետ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանական համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր:

 

Ընդունվել է չորս որոշում` Ազգային կենտրոնական բյուրոների դերի բարձրացման և հզորացման, համագործակցության ընդլայնման և մի շարք այլ թեմաներով:

 

Ինտերպոլի ԱԿԲ պետերի ամենամյա համաժողովը միջազգային ոստիկանական համագործակցության ամրապնդման, գործնական հարաբերություններ կառուցելու, փորձի փոխանակման հնարավորություն է, ինչը նպաստում է հանցավոր սպառնալիքներին արդյունավետ դիմակայելուն։

18 Ապրիլ, 2026 13:26
Վեր