Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք. զբաղվեք ձեր կյանքով. Ալեն Սիմոնյան Zarkerak - Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք. զբաղվեք ձեր կյանքով. Ալեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք. զբաղվեք ձեր կյանքով. Ալեն Սիմոնյան
Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք. զբաղվեք ձեր կյանքով. Ալեն Սիմոնյան

Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք. զբաղվեք ձեր կյանքով. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է իր և Անելյա Գուբրյանի նշանադրությանն ու այդ լուրի շուրջ ծավալվող քննադատություններին, ռեստորանում ճոխ զարդարանքների և մեծ ծախսերի մասին հրապարակումներին: 

«Որքան են սիրում որոշ մարդիկ բամբասել և ուրիշների կյանքով ապրել, ստել, ստել, ստել ու իրենց կարևորել:

Այո՛, փետրվարի 28-ին ես իմ ընտրյալին և իր ծնողներին հրավիրել եմ ռեստորան, որպեսզի ծանոթացնենք մեր ծնողներին և ընտանիքի անդամներին: Եղել ենք 11 հոգով՝ մայր, հայր, տատիկներ, եղբայր ու եղբոր կին, և բացի ընտանիքի անդամներից՝ ոչ մեկը հրավիրված չի եղել, եղել ենք նստած ընդհանուր սրահում, կողքին ևս երկու սեղան կար, անծանոթ մարդիկ էին: Երեկոն անցել է ջերմ մթնոլորտում, ծիծաղել ենք նաև այն բամբասանքների, հիմարությունների, ստերի վրա, որոնք տարածում են: Փոխանակվել ենք ոչ թանկ, սիմվոլիկ նվերներով:

Ոչ մի զարդարանք սրահում կամ որևէ տեղ արված չի եղել, տարածվող տեսանյութը՝ ծաղիկներով, տարոսիկներով, ոչ մի կապ չունի մեզ հետ և գովազդային ինչ-որ հոլովակ է: Ընթրիքի հաշիվը կազմել է 325 հազար 840 դրամ (կտրոնը ունեմ), փակել եմ այն իմ քարտով՝ իմ անձնական միջոցներով, ինչպես միշտ եմ անում:

Մենք իրար մասին ամեն ինչ գիտենք, սիրում ենք իրար, երջանիկ ենք և Ձեզ բոլորիդ նույնն ենք ցանկանում: Զբաղվեք ձեր կյանքով և ձեր գործերով»,- գրել է նա:

02 Մարտ, 2026 13:21
Վեր