Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան Zarkerak - Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան
Zarkerak Zarkerak - Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան
Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան

Առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գործադիրը հավանություն է տրվել ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունման արդյունքում ոլորտային օրենքները կհամապատասխանեն «Կրթության մասին» օրենքի նոր պահանջներին, կապահովվի նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնման հնարավորությունը:

Նախագծով առաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչև 4 տարեկան, որով բոլոր այն բնակավայրերում, որտեղ հաստատություն ընդգրկվելու համար մեծ թվով հերթագրվածներ կան, հնարավորությունը կընդլայնվի 4 տարեկանից սկսած: Իսկ բնակավայրում միակ հաստատությունը լինելու դեպքում՝ տարատարիք խմբերի ձևավորման հնարավորություն ընձեռել՝ հաշվի առնելով, որ այդ բնակավայրերում նախադպրոցական տարիքի երեխաների սակավ թվով պայմանավորված՝ մանկապարտեզների կառուցումը ծախսարդյունավետ չէ:

Կարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու նախադպրոցական տարիքի երեխաների ընդգրկվածությունը և ապահովելու 5-6 տարեկան երեխաների պարտադիր նախադպրոցական կրթության իրականացումը՝ ըստ Կառավարության ռազմավարական նպատակների։

12 Փետրվար, 2026 20:07
Վեր