Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի և ԼՂ-ից վերադարձած անձանց առողջական վիճակին Zarkerak - Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի և ԼՂ-ից վերադարձած անձանց առողջական վիճակին
Zarkerak Zarkerak - Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի և ԼՂ-ից վերադարձած անձանց առողջական վիճակին
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի և ԼՂ-ից վերադարձած անձանց առողջական վիճակին

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի և ԼՂ-ից վերադարձած անձանց առողջական վիճակին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը, փա՛ռք Աստծո, բարեհաջող է անցել, և նա հիմա վերականգնման փուլ է անցնում: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հունվարի 14-ին Ադրբեջանից Հայաստան վերադարձած 4 հայերի առողջական վիճակին:

Նախարարը տեղեկացրեց, որ վերջիններիս առողջական վիճակը մշտադիտարկվում է, իսկ անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրում է պետությունը: Ինչ վերաբերում է ԼՂ-ից վերադարձած 10 հայերի և ազգությամբ ռուս ՀՀ 1 քաղաքացու առողջական վիճակին, ապա նախարարը նշեց, որ ոչ բոլորն ունեն բուժօգնության կարիք, իսկ նման կարիք ունեցողների առողջական վիճակի հետ կապված կազմակերպչական աշխատանքները ըստ կարիքի իրականացվել են և շարունակում է իրականացվել:

«Քաղաքացիներին չեմ այցելել, որովհետև այս պահին առիթ չի եղել, բայց կարծում եմ՝ կունենամ առիթ»,- ասաց նա:

Թե քանիսն են այս պահին բուժհաստատություններում, նախարարը չմանրամասնեց, միայն նշեց, որ նրանց վիճակը բավարար է, հետազոտման փուլն անցել են, և եթե ընթացիկ խնդիրներ լինեն, առաջիկայում դրանք կկազմակերպվեն:

30 Հունվար, 2026 14:45
Վեր