Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, լինելով եկեղեցուն նվիրված քրիստոնյա, շատերին է օգնում հայացքն ուղղել առ Աստված, ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը՝ Զախարովային սուրբ բարեպաշտ մեծ իշխան Ալեքսանդր Նևսկու II աստիճանի շքանշան հանձնելիս, տեղեկացնում է РИА Новости-ին։
Պարգևատրումը տեղի է ունեցել կիրակի՝ Քրիստոս Փրկիչ տաճարում, պատրիարք Կիրիլի մատուցած Սուրբ Պատարագից հետո։ Ժամերգությունը հեռարձակել է «Սպաս» հեռուստաալիքը։
Պատրիարք Կիրիլը Զախարովային շքանշանով պարգևատրել է «հասարակության մեջ ավանդական արժեքների պահպանման համար և հոբելյանի կապակցությամբ»․ դեկտեմբերի 24-ին լրացել է նրա 50-ամյակը։
«Մարիա Վլադիմիրովնան հաճախ է երևում հեռուստատեսությամբ, սակայն նա շատ կարևոր ծառայություն է իրականացնում։ Լինելով եկեղեցուն նվիրված քրիստոնյա՝ նա երբեք չի դրժել իր համոզմունքները և իր ուժերի ու հնարավորությունների սահմաններում շատերին օգնում է, այդ թվում՝ հայացքն ուղղել առ Աստված։ Դրա համար մենք շատ շնորհակալ ենք Մարիա Վլադիմիրովնային։ Թող Աստված օգնական լինի ձեզ, և Տերը լինի ձեզ հետ թե՛ ուրախության, թե՛ տրտմության պահերին՝ օգնելով անցնել կյանքի բարդ ուղին»,- ասել է պատրիարք Կիրիլը՝ հանձնելով պարգևը։


