Խորհրդարանում իսպանացի գործարարների հետ քննարկվել են փոխգործակցության հնարավորությունները Zarkerak - Խորհրդարանում իսպանացի գործարարների հետ քննարկվել են փոխգործակցության հնարավորությունները
Zarkerak Zarkerak - Խորհրդարանում իսպանացի գործարարների հետ քննարկվել են փոխգործակցության հնարավորությունները
Խորհրդարանում իսպանացի գործարարների հետ քննարկվել են փոխգործակցության հնարավորությունները

Խորհրդարանում իսպանացի գործարարների հետ քննարկվել են փոխգործակցության հնարավորությունները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանը, խմբի անդամ Մերի Գալստյանը և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ապրիլի 17-ին հանդիպել են ՀՀ-ում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսի, գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆերնանդո Խիրոն Պասկուալի և Իսպանիայից ժամանած գործարարների հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Տաթևիկ Գասպարյանը նշել է, որ Իսպանիան կարևոր գործընկեր է Հայաստանի համար: Խոսելով եվրոպական ընտանիքին միանալու մեր երկրի ձգտումների մասին՝ պատգամավորը կարևորել է ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների խորացումը:

Բաբկեն Թունյանը և Մերի Գալստյանը, արժևորելով գործարարների այցը Հայաստանը, նշել են, որ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, առկա է համագործակցության մեծ ներուժ:

ՀՀ-ում Իսպանիայի դեսպանն ընդգծել է երկկողմ համագործակցության խորացումը թե՛ գործադիր և թե՛ օրենսդիր մակարդակներում: Ռիկարդո Մարտինես Վասկեսի խոսքով չնայած երկու երկրների միջև առկա աշխարհագրական հեռավորությանը՝ հայերն ու իսպանացիներն ունեն շատ ընդհանրություններ՝ մշակութային, քաղաքակրթական և այլն: Դիվանագետը նշել է, որ Իսպանիան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ ընթացող գործընթացներին:

Իսպանացի գործարարների հետ քննարկվել են փոխգործակցության հնարավորությունները: ԱԺ պատգամավորները համատեղ ծրագրեր իրականացնելուն աջակցելու պատրաստակամություն են հայտնել:

17 Ապրիլ, 2026 15:53
Վեր