Ազգային ժողովում նկատածս տեսարանի մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել Zarkerak - Ազգային ժողովում նկատածս տեսարանի մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Zarkerak Zarkerak - Ազգային ժողովում նկատածս տեսարանի մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ազգային ժողովում նկատածս տեսարանի մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ազգային ժողովում նկատածս տեսարանի մասին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցում տեսանյութ է հրապարակել Ազգային ժողովում իր նկատած տեսարանի մասին:

«Այդպիսի տեսարան առաջին անգամ էր, գուցե նախկինում չեմ նկատել. շատ պատահական, հանգամանքների բերումով տեղի ունեցավ, որովհետև զեկույց է՝ ներկայացնում ես, մեկ էլ տեսնում ես՝ դռնից ինչ-որ մարդիկ են մտնում, գալիս, ինչ-որ գործողություն են անում, դուրս են գալիս: Ասում եմ՝ այս ի՞նչ հաշիվ է, մարդկանց այս ի՞նչ հոսք է. ես 6 տարի պատգամավոր եմ եղել, 8 տարի վարչապետ, չեմ նկատել, որ այսպիսի հոսքեր լինեն, ասացին՝ մարդիկ գալիս են գրանցվեն, որ աշխատավարձ ստանան: Այս մարդիկ մեզ 8 տարի է՝ «շշի են շարում», թե ինչ-որ պարգևավճարներ կան, ու գալիս են թաքուն գրանցվում, գնում, որ մի քանի կոպեկ ավել ստանան»,- տեսանյութում նշել է Փաշինյանը:

Տեսանյութը՝ այստեղ:

17 Ապրիլ, 2026 13:57
Վեր