Պարեկային ծառայությունը 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բացահայտել է 2288 հանցագործություն Zarkerak - Պարեկային ծառայությունը 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բացահայտել է 2288 հանցագործություն
Zarkerak Zarkerak - Պարեկային ծառայությունը 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բացահայտել է 2288 հանցագործություն
Պարեկային ծառայությունը 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բացահայտել է 2288 հանցագործություն

Պարեկային ծառայությունը 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում բացահայտել է 2288 հանցագործություն

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կանխարգելում, հայտնաբերում, բացահայտում։ Երեք հիմնական ուղղություն, որոնք ուղենշում են Պարեկային ծառայության շուրջօրյա աշխատանքը՝ ընդգրկելով ոչ միայն վարչական իրավախախտումներին օպերատիվ արձագանքը, այլ նաև հանցագործությունների դեմ պայքարը, հայտնում են ՆԳՆ-ից։

 

2026 թվականի առաջին կիսամյակում պարեկային ծառայողները բացահայտել են 2288 հանցագործության դեպք։

 

Ձեռնարկված արդյունավետ միջոցառումների արդյունքում ավելացել են թե՛ թմրամիջոցների շրջանառության, թե՛ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման դեպքերը։ Թմրամիջոցների հայտնաբերման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 դեպքով՝ հասնելով 1300-ի, իսկ զենք-զինամթերքի հայտնաբերմանը՝ 35 դեպքով՝ կազմելով 132 դեպք։

 

19,9 տոկոսով աճել են սառը զենքի հայտնաբերման դեպքերը։

 

Պարեկային ծառայողների կողմից բնակչության շրջանում բացատրական աշխատանքի շնորհիվ աճել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնելու դեպքերը։

 

Հետևողականորեն իրականացվող միջոցառումների արդյունքում բացահայտվել են ֆիզիկական ներգործության, խուլիգանության, գողության, մարմնական վնասվածք պատճառելու, տրանսպորտային միջոցների առևանգման, ապօրինի ծառահատման դեպքեր։

 

Ուշագրավ է նաև կեղծ փաստաթղթերի հայտնաբերման ցուցանիշը։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 60 դեպք, այս տարի այն 301 է․ 300-ը վարորդական իրավունքի կեղծ վկայականի հայտնաբերման դեպք են։

 

Հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ պարեկային ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 90 հետախուզվող անձ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51-ի դիմաց։

 

Արձանագրված դրական ցուցանիշները միայն թվեր չեն։ Դրանց հետևում պարեկային ծառայողների շուրջօրյա աշխատանքն է՝ յուրաքանչյուր ահազանգին արագ արձագանքելու, իրավախախտումների և հանցագործությունների դեմ հետևողական պայքարի և, որ ամենակարևորն է, հանրային անվտանգության ապահովման պատասխանատվությունը։

28 Հուլիս, 2026 22:58
Վեր