Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնելուց հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում: Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի ղեկավարությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
«Սիրելի՛ կանայք, միայն մենք կարող ենք իրար օգնել և պաշտպանել: Ի՞նչ է պետք անել, պետք է սկսել համարձակ խոսել այս երևույթի մասին՝ հայտարարելով, որ չենք հանդուրժելու այլևս բռնությունը մեր ընտանիքներում: Հնարավոր չի լինելու բոլորիս միաժամանակ ուժով լռեցնել:
Մի՛ վախեցեք, ամենավատն արդեն մեզ հետ պատահել է: Տարիներով ապրել հոգեբանական, ֆիզիկական, ֆինանսական, սեռական բռնության պայմաններում մղձավանջ է, որից պետք է դուրս գալ՝ հստակ հայտարարելով՝ չե՛նք հանդուրժում այլևս»,- ասել է նա:
Տեղեկացնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի այսօրվա հրապարակմանը:


