«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում Zarkerak - «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Zarkerak Zarkerak - «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում

«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական միջոցառումների շրջանակում, Արագածոտնի մարզի Ագարակ քաղաքում, Երևան–Գյումրի մայրուղի 9 հասցեում գործող ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ), «ԿԱՐՍ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում իրականացվել են ստուգումներ։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

 

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

 

Կազմակերպության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

 

Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

 

17 Ապրիլ, 2026 13:14
Վեր