Ընտրակաշառք, կալանավորում, կրակոցներ. շաբաթվա ամփոփում Zarkerak - Ընտրակաշառք, կալանավորում, կրակոցներ. շաբաթվա ամփոփում
Zarkerak Zarkerak - Ընտրակաշառք, կալանավորում, կրակոցներ. շաբաթվա ամփոփում
Ընտրակաշառք, կալանավորում, կրակոցներ. շաբաթվա ամփոփում

Ընտրակաշառք, կալանավորում, կրակոցներ. շաբաթվա ամփոփում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Zarkerak.am-ն առանձնացրել է անցնող շաբաթվա 7 կարևոր լուրերը: 

1. «Որ ասում են միլիարդներ ունենք, մեզնից հոսանք գողանալով է. շատ լավ առաջարկ է Հայաստանի ժողովրդին՝ բոլորին նստեցնել Նոյյան տապան և բաց թողել բաց նավարկության՝ դեպի համաշխարհային պատմության օվկիանոս»,-խոսելով ընդդիմության մասին՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2. «Իրական հաշտեցման հասնելու համար Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն»,- Թուրքիայում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովային: 

3. Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել են տասնյակից ավելի անձինք:

4. Մրգաշենում սպանել են 52-ամյա տղամարդու, կալանավորվել են երկու եղբայրներ, մեկը՝ անչափահաս:

5. ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում:

6. «Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել 10-օրյա հրադադարի վերաբերյալ»,- հայտարարել է Թրամփը:

7. Թուրքիայի դպրոցում կրակոցների հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի:

17 Ապրիլ, 2026 14:29
Վեր