Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. Նարեկ Սարգսյան Zarkerak - Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. Նարեկ Սարգսյան
Zarkerak Zarkerak - Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. Նարեկ Սարգսյան
Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. Նարեկ Սարգսյան

Անթույլատրելի է ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով՝ տարածել ապատեղեկատվություն. Նարեկ Սարգսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Չնայած այսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՆԳՆ-ն պատշաճ կերպով տարածել էր նախնական տեղեկատվություն՝ նշելով նաև, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն ԶԼՄ որոշ ներկայացուցիչներ ողբերգական պատահարն օգտագործելով, տարածել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Ապատեղեկատվություն է, թե ՆԳՆ ոստիկանության ավտոբուսը ՀՀ վարչապետի ավտոշարասյանն է ուղեկցել։

Ապատեղեկատվություն է նաև, թե իբր տեղի ունեցած ՃՏՊ-ն ՆԳՆ ոստիկանության ավտոբուսի մեղավորությամբ է եղել:

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է ՆԳՆ ոստիկանության ավտոբուսին:

Անթույլատրելի է՝ ինչ-ինչ նպատակների համար, ողբերգական պատահարի հանգամանքն օգտագործելով, տարածել ապատեղեկատվություն»,- գրել է նա:

11 Ապրիլ, 2026 16:16
Վեր