Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը. կան տուժածներ Zarkerak - Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը. կան տուժածներ
Zarkerak Zarkerak - Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը. կան տուժածներ
Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը. կան տուժածներ

Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը. կան տուժածներ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու և Զաքարիա Քանաքեռցի փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Note» մակնիշի, «ՎԱԶ 2101» մակնիշի և «Mazda 6» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կոտրել է բազալտե եզրաքարը և հայտնվել անվտանգության կղզյակում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների, ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

11 Ապրիլ, 2026 21:43
Վեր