Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են, որոնց ընթացքի համար ընտրատեղամասերը բացվել են Բուդապեշտի ժամանակով ժամը 6:00-ին։
Քվեարկությունը տեղի է ունենում Կիևի և Եվրամիության կողմից գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությանը իշխանության գլուխ չթողնելու փորձերի ֆոնին։
Կառավարության ղեկավարն արդեն քվեարկել է Բուդապեշտի ընտրատեղամասերից մեկում։
Երևանի ժամանակով ժամը 10:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է գրեթե կրկնակի ավելի, քան նախորդ ընտրություններում նույն ժամին մասնակցությունը։
Հունգարացիները կընտրեն խորհրդարանի 199 անդամի։
Քվեարկելու իրավունք ունի երկրի ներսում և դրսում գտնվող ավելի քան 8 միլիոն քաղաքացի։ Խորհրդարանում տեղ ստանալու համար կուսակցությունը պետք է ապահովի իր կուսակցական ցուցակում ընդգրկված ձայների 5 տոկոսը։


