Շուտով մայիսն է, պատրաստվեք վերջին զանգին, քանի որ գարնանային աննախադեպ ակցիա չի լինելու. Լիլիթ Ստեփանյանը՝ ընդդիմությանը Zarkerak - Շուտով մայիսն է, պատրաստվեք վերջին զանգին, քանի որ գարնանային աննախադեպ ակցիա չի լինելու. Լիլիթ Ստեփանյանը՝ ընդդիմությանը
Zarkerak Zarkerak - Շուտով մայիսն է, պատրաստվեք վերջին զանգին, քանի որ գարնանային աննախադեպ ակցիա չի լինելու. Լիլիթ Ստեփանյանը՝ ընդդիմությանը
Շուտով մայիսն է, պատրաստվեք վերջին զանգին, քանի որ գարնանային աննախադեպ ակցիա չի լինելու. Լիլիթ Ստեփանյանը՝ ընդդիմությանը

Շուտով մայիսն է, պատրաստվեք վերջին զանգին, քանի որ գարնանային աննախադեպ ակցիա չի լինելու. Լիլիթ Ստեփանյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ձայնագրություն տարածվեց մեկուկես մանեթանոց հանրապետականների մասին, ձևակերպումն իրենցն է, որից պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի անուղղակի մասնակցությունը փաստորեն նշանակում էր ընտրակաշառք բաժանել. դա նրանց սիրած գործն է։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունից մի խումբը ասում է՝ փակում եք դպրոցները, մի խումբը ասում է՝ կառավարությունը անիմաստ գումարներ է ծախսում դպրոցներ կառուցելու վրա, մյուս խումբը՝ դատարկում եք գյուղերը, մյուս կեսը ասում է՝ 16 միլիոնի ծրագիրը ընտրակաշառք է, դուք միլիոններով պարգևավճար եք ստանում, բայց թոշակները 3 հազար դրամով չեք բարձրացնում, մյուս խումբն ասում է՝ թոշակների 10 հազար դրամ բարձրացնելը սխալ է։

«Տիկին Կյուրեղյանը մեր ընդդիմության ամենամեծ ֆանատն է, ամենաշատն է անհանգստանում մեր ծրագրերի մասին»,- ասաց նա և նշեց, որ ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը 3 անգամ ԿԳՄՍ նախարար է եղել, և այդ ժամանակահատվածներում ՀՀ բոլոր դպրոցների համար այդքան աթոռ, նստարան, պատուհան չեն գնել, որքան ներկայիս իշխանությունը զրոյից մանկապարտեզներ և դպրոցներ է կառուցել։

«Մի անգամ Թադևոս Ավետիսյանին խնդրեցի, որ չխոսի սոցիալական խնդիրներից, քանի որ 2018 թվականին պարզ դարձավ, որ 18 մանկատան սանի պարտք ուներ, ոչ տունը կար, ոչ էլ տան համար նախատեսված գումարը։ Մինչդեռ ձեր իշխանության ժամանակ կոպեկներով էին ֆինանսավորվում մանկապարտեզները և դպրոցները, իսկ հիմա եկել եք մեզ եք մեղադրում, որ զրոյից կառուցվող դպրոցները դանդաղ եք կառուցում»,- հավելեց պատգամավորը։

Ըստ նրա՝ ընդդիմությունը առաջարկում է գարնանային աննախադեպ ակցիա՝ ընտրիր մեկին, ստացիր երկուսին անվճար։ «Շուտով մայիսն է, պատրաստվեք վերջին զանգին, քանի որ գարնանային աննախադեպ ակցիա չի լինելու։ ՀՀ-ն բրենդ է, ՀՀ վարչապետը բրենդ է, մեր զրուցակիցը ժողովուրդն է»,- ասաց նա։

 

                                                                                                                                       

17 Ապրիլ, 2026 11:58
Վեր