Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մարտի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Լենինգրադյան փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 71-ամյա Աղասի Ս․-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի և 21-ամյա Ստեփան Մ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել իրավապահները:
Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։


