Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում սպասվում է քամու ուժգնացում Zarkerak - Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում սպասվում է քամու ուժգնացում
Zarkerak Zarkerak - Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում սպասվում է քամու ուժգնացում
Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում սպասվում է քամու ուժգնացում

Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերում սպասվում է քամու ուժգնացում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երևան քաղաքում մարտի 8-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ, մարտի 13-ին կեսօրից հետո սպասվում են տեղումներ. քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում անձրևի տեսքով։

Մարտի 9-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մարտի 8-ի ցերեկը, 9-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Մարտի 9-ին Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 9-10-ին գիշերային ժամերին կնվազի 2-4 աստիճանով։

08 Մարտ, 2026 14:00
Վեր