Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղերձ է հրապարակել․
Սիրելի՛ կանայք,
Շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։
Դուք ընտանիքի ամուր հիմքն եք, հասարակության ուժն ու հոգին։ Ձեր հոգատարությամբ, համբերությամբ և անսահման սիրով ձևավորվում են սերունդներ, կառուցվում է առողջ և արժանապատիվ հասարակություն։ Կինը ոչ միայն կյանքի շարունակողն է, այլ նաև այն ուժը, որը կարողանում է աշխարհը դարձնել ավելի բարի, ավելի լուսավոր և ավելի գեղեցիկ։
Ձեր ուժն ու գեղեցկությունը միայն արտաքինով չեն չափվում․ դրանք արտահայտվում են ձեր իմաստությամբ, ձեր նվիրումով, ձեր ստեղծագործ ու կառուցող բնույթով։ Դուք այն լույսն եք, որը ջերմացնում է ընտանիքները, միավորում մարդկանց և հույս է ներշնչում վաղվա օրվա նկատմամբ։
Այս օրը առանձնահատուկ խոնարհումով գլուխ եմ խոնարհում մեր հերոսածին մայրերի առաջ, ովքեր իրենց որդիների դաստիարակությամբ, անձնվիրությամբ և հայրենասիրությամբ ամուր են պահում մեր ժողովրդի ոգին ու արժանապատվությունը։
Թող ձեր կյանքը միշտ լցված լինի սիրով, հարգանքով և գնահատանքով։ Թող ձեր ժպիտը երբեք չմարի, իսկ ձեր սրտի ջերմությունը շարունակի լուսավորել մեր ընտանիքներն ու հայրենիքը։
Շնորհավո՛ր Մարտի 8։


