Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵԽ «Մշակութային ուղիներ» համաձայնագրի գործադիր քարտուղարին․ ինչ հարցեր են քննարկվել Zarkerak - Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵԽ «Մշակութային ուղիներ» համաձայնագրի գործադիր քարտուղարին․ ինչ հարցեր են քննարկվել
Zarkerak Zarkerak - Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵԽ «Մշակութային ուղիներ» համաձայնագրի գործադիր քարտուղարին․ ինչ հարցեր են քննարկվել
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵԽ «Մշակութային ուղիներ» համաձայնագրի գործադիր քարտուղարին․ ինչ հարցեր են քննարկվել

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵԽ «Մշակութային ուղիներ» համաձայնագրի գործադիր քարտուղարին․ ինչ հարցեր են քննարկվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPA) կառավարող խորհրդի գործադիր քարտուղար Ռուի Գոմեշին։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

 

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և «Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրեն Կարեն Ավետիսյանը։

 

Ողջունելով հյուրին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է այցի կարևորությունը Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի միջև մշակութային համագործակցության խորացման, ինչպես նաև «Մշակութային ուղիներ» ծրագրի շրջանակում Հայաստանի ակտիվ մասնակցության ընդլայնման տեսանկյունից։ Նախարարի խոսքով՝ մշակութային նախաձեռնությունները կարևոր են փորձի փոխանակման, նոր համագործակցությունների ձևավորման և մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման տեսանկյունից։

 

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2026 թվականի սեպտեմբերին Հայաստանում նախատեսվող Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի խորհրդատվական 15-րդ ֆորումի և Կառավարման խորհրդի ոչ պաշտոնական նիստի կազմակերպման և նախապատրաստման հետ կապված հարցեր։

 

Անդրադարձ է եղել նաև ֆորումի բովանդակային օրակարգին՝ շեշտելով մշակութային կրթության բաղադրիչի կարևորությունը, երիտասարդության ակտիվ ներգրավումը ֆորումի աշխատանքներին։

 

Այս համատեքստում քննարկվել են մշակութային հաստատություններում և թանգարաններում թեմատիկ միջոցառումների, սեմինարների և աշխատաժողովների կազմակերպման հնարավորությունները։

 

Հայաստանը 2015 թվականից հանդիսանում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված համաձայնագրի լիիրավ անդամ։ Հայաստանն անդամակցում է «Գինու ուղիներ», «Իմպրեսիոնիզմ», «Նախապատմական ժայռապատկերների արահետներ», «Եվրոպական գերեզմանատներ», «Եվրոպական հեքիաթի ուղի» և «Հրեական ժառանգության եվրոպական ուղի» մշակութային ուղիներին:

 

 

«Մշակութային ուղիներ» ծրագիրը Եվրոպայի խորհուրդն իրականացնում է 1987 թվականից: Ծրագրի նպատակն է ստեղծել մշակութային երկխոսության հարթակ՝ նպաստելով բնության և մշակութային ժառանգության պահպանությանը և առաջընթացին։

 

Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի խորհրդատվական ֆորումները կրում են ամենամյա բնույթ:

05 Մարտ, 2026 23:48
Վեր