Վստահ եմ, որ կան երկրներ, որ հետաքրքրվել են և կուզենան ՀՀ-ի երկաթուղու կառավարման իրավունքը գնել ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան Zarkerak - Վստահ եմ, որ կան երկրներ, որ հետաքրքրվել են և կուզենան ՀՀ-ի երկաթուղու կառավարման իրավունքը գնել ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան
Zarkerak Zarkerak - Վստահ եմ, որ կան երկրներ, որ հետաքրքրվել են և կուզենան ՀՀ-ի երկաթուղու կառավարման իրավունքը գնել ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան
Վստահ եմ, որ կան երկրներ, որ հետաքրքրվել են և կուզենան ՀՀ-ի երկաթուղու կառավարման իրավունքը գնել ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան

Վստահ եմ, որ կան երկրներ, որ հետաքրքրվել են և կուզենան ՀՀ-ի երկաթուղու կառավարման իրավունքը գնել ՌԴ-ից. Ալեն Սիմոնյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը Ռուսաստանից այլ երկրների կողմից գնելու հնարավորությանը:  

Սիմոնյանը Հայաստանի երկաթուղու կառավարման թեմային անդրադարձավ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:  

«Մենք այս հարցը քննարկում ենք նախևառաջ ռուսական կողմի հետ: Եվ ակնկալում ենք հնարավորինս արագ արձագանք։ Վստահ եմ, որ կան երկրներ, որ հետաքրքրվել են և կուզենան Հայաստանի երկաթուղու կառավարման իրավունքը գնել Ռուսաստանից։ Ես ինքս հանդիպում եմ տարբեր երկրների դեսպանների հետ, բնականաբար, դրա մասին հետաքրքրություն, խոսակցություն կա: Այլ հարց է, թե վերջում ինչ որոշում կլինի»,-ասաց ԱԺ նախագահը:

Ըստ Սիմոնյանի՝ Հայաստանի  երկաթուղու կառավարումը Ռուսաստանից վերցնելու վերաբերյալ որոշում չկա, բանակցությունները շարունակվում են:  

 

03 Մարտ, 2026 14:11
Վեր