Գրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով, որոշները բարձրանալու են ավելի շատ. Թորոսյան Zarkerak - Գրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով, որոշները բարձրանալու են ավելի շատ. Թորոսյան
Zarkerak Zarkerak - Գրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով, որոշները բարձրանալու են ավելի շատ. Թորոսյան
Գրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով, որոշները բարձրանալու են ավելի շատ. Թորոսյան

Գրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով, որոշները բարձրանալու են ավելի շատ. Թորոսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Մենք մինչև սա կենսաթոշակները և նպաստները բարձրացրել ենք այլ եղանակով, եղել են նաև ուղիղ բարձրացումներ, ինչպես նաև այլ առավելություններ են տրվել, օրինակ՝ մեր բազմաթիվ կենսաթոշակառուների 65+-ի դեպքում առողջության ապահովագրությունը և այլն: Եղել են օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նոր են ի հայտ եկել, դա 2025 թվականի տնտեսական աճի ցուցանիշն է, որը մեզ հիմք է տալիս այլ հետևություններ անել և նաև որոշումներ կայացնել, որոնք մինչև դա ռիսկային էին թվում»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

Թորոսյանի խոսքով՝ որոշում է կայացվել, որ գրեթե բոլոր կենսաթոշակները բարձրանալու են 10 հազար դրամով, իսկ որոշ կենսաթոշակներ բարձրանալու են ավելի շատ և շատ քիչ դեպքերում այդ բարձրացումը կարող է լինել 7 կամ 8 հազար դրամ. «Խոսքը վերաբերում է մեր շատ փոքրաթիվ քաղաքացիների, որոնք արդեն իսկ բարձր կենսաթոշակ են ստանում: Բյուջետային ծախսերը, որոնք պետք կգան այս տարի այդ ծախսը հոգալու համար, կլինեն մոտ 80 միլիարդ դրամի շրջանակներում, որը մենք ունենք: Այս բարձրացումը շատ էական է մեր հարյուր-հազարավոր կենսաթոշակառուների և նպաստառուների համար»:

26 Փետրվար, 2026 12:54
Վեր