Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին. Բայրամով Zarkerak - Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին. Բայրամով
Zarkerak Zarkerak - Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին. Բայրամով
Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին. Բայրամով

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին. Բայրամով

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը կանցկացվի Երևանում 2026 թ. մայիսի 4-ին։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ հստակեցնելով, որ նախագահ Իլհամ Ալիևի՝ մայիսի խիտ և հագեցած օրակարգում նման այց նախատեսված չէ։  

 

Բայրամովը նաև նշել է, որ Բաքվի դիրքորոշումն «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման վերաբերյալ սկզբունքային է և հստակ. դա Ռուսաստանի ՊՆ սխալն էր: Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Մոսկվան կկատարի բոլոր անհրաժեշտ գործողությունները, որոնց մասին 2025 թ. հոկտեմբերին պայմանավորվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները, տեղի ունեցածին իրավական գնահատական կտրվի, և փոխհատուցում կվճարվի: 

 

2024 թ. դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի մեկնող AZAL-ի ուղևորատար ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ ավիաաղետի էր ենթարկվել: Ինքնաթիռում գտնվող 67 անձից 38-ը զոհվել էր: Ենթադրվում է, որ ինքնաթիռին հարվածել է ռուսական հրթիռ, երբ այն փորձել է վայրէջք կատարել Չեչնիայի մայրաքաղաքում:

26 Փետրվար, 2026 11:48
Վեր