Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան Zarkerak - Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան
Zarkerak Zarkerak - Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան
Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան

Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ առողջության ապահովագրության շրջանակում մեկ միլիոն այց է գրանցվել: 

 

«Մեկուկես ամսում արձանագրված այս ցուցանիշը փաստում է՝ ռեֆորմն անհրաժեշտ էր, սպասված ու շատերի համար տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով հետաձգված առողջական խնդիրներին լուծում տալու միակ տարբերակն ու հնարավորությունը:

 

Հենց այս մարդկանց արդեն բարեփոխված, որոշների դեպքում նաև փրկված կյանքի պատմությունները կրկնակի ուժ են տալիս՝ հաղթահարելու հնից եկած և նոր առաջացող խնդիրները, զարգացնելու և անընդհատ լավացնելու համակարգը:

 

Հաստատակամորեն շարունակում ենք հետևողական աշխատանքները, սիրելի՛ քաղաքացիներ և բուժաշխատողներ:

 

Հաջորդիվ կներկայացնեմ շնորհակալությունների շարք մեր բուժառուներից, նրանց հարազատներից և բուժաշխատողներից»,- գրել է նախարարը:

24 Փետրվար, 2026 20:23
Վեր