Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Թալինում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով այրվել են բենզալցակայանի պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ինչպես արրդեն հայտնել ենք՝ այսօր, ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
«Նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում»,- հայտնում են գերատեսչությունից՝ նշելով, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17-ին։


