Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռիյադում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին Zarkerak - Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռիյադում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին
Zarkerak Zarkerak - Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռիյադում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին
Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռիյադում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին

Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռիյադում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Սաուդյան Արաբիայի Թագավորության մարդկային ռեսուրսների և սոցիալական զարգացման հարցերի նախարար Ահմադ բին Սուլեյման Ալ-Ռաջհիի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռիյադում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին (GLMC)։

Համաժողովին մասնակցում են տարբեր երկրների նախարարներ, քաղաքականություն մշակողներ, միջազգային և տարածաշրջանային կառույցների ղեկավարներ, համաշխարհային փորձագետներ, գիտական ոլորտի ներկայացուցիչներ և պաշտոնատար այլ անձինք։

Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովի շրջանակում նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է նախարարական կլոր սեղան քննարկմանը։ Անդրադառնալով աշխատանքի և զբաղվածության ոլորտում սահմանված գերակայություններին՝ նախարարն իր ելույթում նշել է, որ Զբաղվածության 2025-2031 թթ․ռազմավարական ծրագրով նախատեսվում է իրականացնել ավելի քան 100 միջոցառում, որոնք առաջիկա տարիներին միտված են լինելու մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորմանն ու զբաղվածության աճի ապահովմանը՝ բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի ընդլայնման միջոցով։

Ռազմավարությամբ առանձնացված թիրախային խմբերից բացի Արսեն Թորոսյանը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչների տնտեսական ակտիվացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը։

Նախարարը նաև ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է աշխատուժի արտաքին տեղաշարժը երկկողմ համաձայնագրերի միջոցով կարգավորելու քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս ապահովել աշխատողների իրավունքների պաշտպանությունն ու սոցիալական երաշխիքները։

26 Հունվար, 2026 22:46
Վեր