Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հաղթական մեկնարկ աշխարհի գավաթում. Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Արգենտինայի ներկայացուցչին: Մեր մարզիկը բոլոր ռաունդներում ուներ նկատելի առավելություն և կասկածի տակ չդրեց հաղթանակը, հայտնում են Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայից:
Նարեկ Մանասյանը նույնպես հաղթանակով է մեկնարկում Բրազիլիայում ընթացող աշխարհի գավաթում: Վենեսուելացի Վիլմեռ Ռոայի հետ մենամարտում մեր մարզիկը հենց սկզբից նետվեց առաջ ու գրագետ մենամարտ անցկացնելով հաղթանակի նժարը թեքեց իր կողմը:


