Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցով վճիռը մտել է օրինական ուժի մեջ Zarkerak - Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցով վճիռը մտել է օրինական ուժի մեջ
Zarkerak Zarkerak - Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցով վճիռը մտել է օրինական ուժի մեջ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցով վճիռը մտել է օրինական ուժի մեջ

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 79 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցով վճիռը մտել է օրինական ուժի մեջ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավարարել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Վճռով անվավեր է ճանաչվել 2006 թվականի մարտի 3-ին Հայաստանի Հանրապետության անունից ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ՓԲ ընկերության միջև կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող՝ 0.17 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը: 

Նկատի ունենալով, որ առկա է նշված հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ փակ բաժնետիրական ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ:

Վճիռը մտել է օրինական ուժի մեջ,  տրամադրվել է կատարողական թերթ:

20 Ապրիլ, 2026 16:43
Վեր