Արմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարները Zarkerak - Արմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Zarkerak Zarkerak - Արմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարները
Արմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Արմեն Գրիգորյանն ու Քևին Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ապրիլի 20-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

 

ԱԽ քարտուղարը շնորհավորել է հատուկ ներկայացուցչին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և նորանոր հաջողություններ:

 

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը և զարգացման հեռանկարները: Արմեն Գրիգորյանն ընդգծել է Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների ամրապնդման դրական դինամիկան: Իր հերթին Քևին Հեմիլթոնը կարևորել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավվածության արդյունքում ձևավորված համագործակցությունը:

 

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

 

20 Ապրիլ, 2026 14:44
Վեր