Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի դպրոցներում խոսակցական անգլերենի խմբակների ծրագրին։
Նա հիշեցրել է, որ կազմակերպում են խոսակցական անգլերենի խմբակներ և ցանկանում են, որ այն լինի բոլոր դպրոցներում։ Նա հրավիրել է անգլերենի մասնագետներին. «Որպեսզի հասկանաք՝ ինչ պահանջարկ ունի այս ծրագիրը, մեր դպրոցներից մեկում իրականացված հարցման համաձայն՝ աշակերտների մոտ կեսը ցանկացել է մասնակցել այս խմբակներին իրենց անգլերենի բարելավման ծրագրին։ Եվ սա մեծ ազդակ է մեզ համար, որ խոսակցական անգլերենի համակարգը դնենք ինստիտուցիոնալ ռելսների վրա, տարածենք բոլոր դպրոցներում։ Սկսենք միգուցե կամավորներով, բայց ինչ-որ մի փուլի հասկանանք, որ սա որոշակի պրոֆեսիոնալ աշխատանք է ենթադրում և միգուցե ֆինանսական հատկացումներ անենք այս ծրագրի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ փորձնական ծրագրի արդյունքները դրական են։
«Անգլերենը որպես լեզու պետք է հասանելի լինի երևանյան դպրոցներում բոլորի համար, և դպրոցն ավարտելուց երեխաները պետք է վարժ անգլերեն խոսել իմանան»,- շեշտել է քաղաքապետը։


