Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հայաստանի ծանրամարտի հավաքականն առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի 2026 թվականի մեծահասակների առաջնությունում, որն ընթանում է Վրաստանի Բաթումի քաղաքում:
Տղամարդկանց 60 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժության երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 120 կգ ու 124 կգ:
Պոկում վարժությունում Չոլաքյանը դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 145 կգ ու 150 կգ: Այս վարժությունում նա նվաճեց բրոնզե մեդալ:
Երկամարտի 274 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը Եվրոպայի առաջնության փոխչեմպիոնն է:Երկամարտի 275 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ Բուլղարիան ներկայացնող Անգել Ռուսևը:


